Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Երևանն այլևս հարմարավետ ու անվտանգ քաղաք չէ

Երևանն այլևս հարմարավետ ու անվտանգ քաղաք չէ
01.09.2023 | 07:56

Երևանի պատմության մեջ ամենավայրի շինարարական շրջանն այս իշխանության 5 տարիներն են եղել:

Ամեն ազատ մետրի վրա բարձրահարկ շենքերի շինթույլտվություններ, նորակառույցների աննորմալ մեծ թաղամասեր, այդ թաղամասերը սպասարկելու համար անկարող նեղլիկ փողոցներ և այլ ենթակառուցվածքներ, ձևական կանաչապատում, մշտական փոշի, թթվածնի պակաս և այլն:

Այդ վայրի շինարարությունն այժմ տարածվում է Երևանի վարչական սահմաններին ու անմիջապես դրանց հարակից համայնքներում: Այնինչ, պետք էր գոնե Երևանի շրջակայքում ստեղծել անտառապատ գոտիներ:

Ցավոք, Երևանն այլևս վաղուց բնակվելու համար հարմարավետ ու անվտանգ քաղաք չի:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 14097

Մեկնաբանություններ